Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով

Աննա Անտոնյան Մարտ 28, 2025

Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը:

Կիսվել