«Հաճելի է նվեր ստանալ, երբ չես սպասում, և գիտակցել, որ նույնիսկ այս դժվար պահերին կան մարդիկ, ովքեր չեն մոռացել մեզ». Արցախի մանուկները՝ Ռուսաստանի հայերի միությանը

Աննա Անտոնյան Հունվար 17, 2023

Արցախցի հազարավոր երեխաներ՝ Ստեփանակերտի դպրոցների, մանկապարտեզների և մանկատների սաներ, Ռուսաստանի հայերի միության կողմից ամանորի և Սուրբ ծննդյան նվեր են ստացել՝ ուրախ  տոնակատարությունների տեսքով, Ձմեռ պապիկի, Ձյունանուշի և սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Բնականաբար, բոլոր երեխաները նաև քաղձրավենիք են նվեր ստացել:

Տոնական միջոցառումների հիմնական հարթակներից մեկը Ստեփանակերտի թից 6 հանրակարթական դպրոցն էր, որը 2014 թվականին կառուցվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով:

Երեխաների ընդհանուր տրամադրությունն արտահայտեց դպրոցի աշակերտուհիներից մեկը. «Հաճելի է նվեր ստանալ, երբ չես սպասում, և գիտակցել, որ այս դժվար պահերին, երբ նույնիսկ մանրուքները կարող են տրամադրություն ստեղծել, կան մարդիկ, ովքեր չեն մոռացել մեզ: Շնորհակալ ենք ձեր առատաձեռնության և ուշադրության համար»:

«Մենք ամեն տարի այսպիսի տոնակատարություններ ենք կազմակերպում Արցախի երեխաների համար: Ինչ դժվարությունների էլ հանդիպի Հանրապետությունը, նույնիսկ հիմա՝ Բաքվի ռեժիմի կողմից շրջափակման պայմաններում, երեխաներն իրենց լքված չպետք է զգան: Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նրանք պետք է հավատան հրաշքներին և նվերներ ստանան»,- համոզված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ստեղծված ավանդույթի համաձայն՝ այս տարի նույնպես Ռուսաստանի հայերի միության կողմից ամանորյա նվերներ են ստացել նաև Հայաստանի և 2022 թվականին Ռուսաստանին միացած 4 տարածաշրջանների սոցիալական հաստատությունները: Ընդհանուր առմամաբ, ՌՀՄ կողմից ամանորյա նվեր է ստացել ավելի քան 120 հազար մարդ:



Կիսվել