Գյումրիում ընտրակաշառք առաջարկելու դեպքերի վարույթների շրջանակներում խուզարկություններ են կատարվել «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների գրասենյակներում, երկու դաշինքներից էլ կան ձերբակալվածներ: Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է նախաքննություն: Օհանջանյանը հավելել, որ ընթացքում հանրությանը լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն: