Գյումրին բոյկոտեց ընտրությունները

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 17, 2021

Գյումրին բոյկոտեց ընտրությունները


Հայաստանի 9 համայնքներում ընտրությունների մասնակցությունը եղել է բավականին պասիվ՝ 33,23 տոկոս։ Միայն Սյունիքի համայնքներում են ընտրություններին մասնակցել ընտրողներից կեսից ավելի, իսկ, օրինակ, Գյումրիում ժողովուրդը, կարելի է ասել, բոյկոտել է ընտրությունները։ Այլ բան հնարավոր չէ ենթադրել 24,14 տոկոս մասնակցությունից ու սա այն դեպքում, երբ Գյումրիի ընտրական կամպանիային մասնակցում էին տասը կուսակցություններ կամ դրանց դաշինքներ։

Երկար կարող ենք խոսել, թե ինչո՞ւ է նման պասիվ մասնակցություն արձանագրվում։

Պատճառները մի քանիսն են․

-հասարակությունը, կարճ դադարից հետո, վերստին չի հավատում ընտրությունների ինստիտուտին, ավելի ճիշտ՝ դրա միջոցով փոփոխություններ իրականացնելու հնարավորությանը,

-տոտալ անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ և դա տարածվում է ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության վրա,

-ՏԻՄ ինստիտուտը շարունակում է չկարևորվել հասարակության կողմից, իսկ ավտորիտար մեթոդներով իրականացված խոշորացումն ավելի է խորացրել անվստահությունը ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ,

-ՏԻՄ ընթացիկ ընտրությունները համարվեցին՝ որպես ԱԺ ընտրությունների իներցիոն շարունակություն, ինչն օբյեկտիվորեն հոգնեցրեց մեր հասարակությանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց 

Կիսվել