Գյումրիի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ուժային կառույցներն այսօր առավոտյան մտել են համայնքապետարան։ «Նրանց նպատակը, ըստ նախնական տեղեկությունների, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալել են է»,- ասված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։
Նույն հաղորդագրությունը նշում է, որ, ըստ ականատեսների տեղեկության, քաղաքապետն իր առանձնասենյակում է։
«Գործողություններում ներգրավված են ոչ միայն «Կումայրի» բաժնի, այլև Երևանի ոստիկանության աշխատակիցներ։ Քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակ են, իսկ աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել շենք»,- նշված է Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Գյումրիի քաղաքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ։
«Մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնենք»,- հայտնել են կոմիտեից։