Գրոսին կարող է մասնակցել Ժնևում կայանալիք Իրան-ԱՄՆ բանակցություններին․ ISNA

Աննա Անտոնյան Փետրվար 23, 2026

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև փետրվարի 26-ին Ժնևում նախատեսված անուղղակի բանակցությունների հաջորդ փուլին։ Այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։ «ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հավանաբար, ներկա կգտնվի այս բանակցություններին, ինչպես և նախորդ փուլի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած երեքշաբթի օրը Ժնևում», - նշել է գործակալության զրուցակիցը: Ըստ ISNA-ի տեղեկությունների՝ միջուկային խնդրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կկայանա Ժնևում Օմանի դեսպանատանը՝ սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդիի միջնորդությամբ:

Կիսվել