• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերել են սպանված կնոջ մարմին. SHOT

Աննա Անտոնյան Հունվար 20, 2025

SHOT Թելեգրամ-ալիքը տեղեկացրել է, որ ռուս դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում հայտնաբերվել է դանակահարված կնոջ մարմին։ Ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենան կայանել էր Մոսկվայի Կուտուզովի պողոտայի տներից մեկի բակում։ SHOT-ը նշել է, որ հին «Զապորոժեցում» դիակը նկատել են անցորդները։ Ինչպես հայտնի է դարձել ալիքին, մեքենան պատկանում է Կուցենկոյին։

Դեպքի վայր եկած փորձագետները տուժածի մարմնի վրա դանակի բազմաթիվ հետքեր են նկատել։ Մեքենայի սրահում հայտնաբերվել է նաեւ օգտագործված հակաբեղմնավորիչ։ Մահացածի ինքնությունը պարզվում է, ըստ ամենայնի՝ նա 30-35 տարեկան էր։ Սպանության մեջ կասկածվողը բերման է ենթարկվել։ Ըստ SHOT-ի՝ պարզվել է, որ նա 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլինն է Կազանից։

Նշվել է, որ տղամարդը բազմաթիվ դատվածություններ ունի, այդ թվում՝ սպանության, բռնաբարության, կողոպուտի եւ գողության համար։ Հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վարում է ՌԴ Քննչական կոմիտեն, ընթացքին վերահսկելու է դատախազությունը։

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: