Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ը ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Ժամը 12-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։