Գորիսում ձյուն է տեղում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին մերկասառույց է

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 17, 2025

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել