Գնել Սանոսյանն ու ԶՊՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են կոմբինատի վիճակը, զարգացման հեռանկարները

Աննա Անտոնյան Հունիս 21, 2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ նախարարության հետ համագործակցությունը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինեն շարունակական։

Հանդիպման ժամանակ քննարկվել է կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։


Կիսվել