Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է կրթության կարևորությունը հետագայում աշխատելու, վաստակելու ու արդյունք ստեղծելու համար:
Վարչապետն այս մասին խոսել է Աբովյանի թիվ 2 նորակառույց դպրոցում:
«21-րդ դարում գնալով ավելի ու ավելի քիչ են դառնում այն ոլորտները, որտեղ թեկուզ տեսականորեն կարելի է ավելի շատ վաստակել առանց կրթության: Չկա այլևս այդպիսի դեպք, որ առանց կրթության հնարավոր լինի վաստակել ավելի շատ», — ասել է Փաշինյանը:
Դիմելով դպրոցի աշակերտներին՝ նա նշել է, որ եթե, օրինակ, 20-30 տարի առաջ աշխարհի հարուստ մարդկանց ցուցակը գլխավորում էին մարդիկ, որոնք զբաղվում էին ամենատարբեր, երբեմն կասկածելի գործունեությամբ, այսօր աշխարհի հարուստ մարդկանց ցուցակը գլխավորում են այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է կրթության, գիտության, տեխնոլոգիաների հետ: