Գիշերը Սոչիի օդանավակայից թռիչք է կատարել 57-ից միայն 2 չվերթ․ հայտարարվել է եղանակի նախազգուշացման դեղին մակարդակ

Աննա Անտոնյան Մարտ 19, 2023

Անցած գիշեր Սոչիի միջազգային օդանավակայանից իրականացվել է 57 չվերթից 2-ը, հաղորդում է Սոչիի, Անապայի եւ Կրասնոդարի օդանավակայանները կառավարող Aerodinamika ընկերության մամուլի ծառայությունը։ Ավիաընկերությունները վերափոխում են չվերթները թանձր մառախուղի պատճառով՝ քաղաքում հայտարարվել է դեղին եղանակային մակարդակի մասին, հայտնում է «Коммерсант»-ը։

«Սոչիի օդանավակայանի տարածքում ծանր օդերեւութաբանական իրավիճակ է. Մառախուղը եւ ցածր ամպամածությունը թույլ չեն տալիս անձնակազմին վայրէջք կատարել օդանավակայանում: Ավիաընկերությունները տեղափոխում են թռիչքների ավելի ուշ ժամկետներ։ Անցած գիշերվա ընթացքում 57 չվերթից իրականացվել է 2-ը», - ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Համաձայն առցանց ցուցատախտակի՝ Սոչիի օդանավակայանում այժմ 26 չվերթ է հետաձգվում։ «Աերոֆլոտ»-ը մառախուղի պատճառով այսօր գիշերը չեղարկել է դեպի Սոչի բոլոր չվերթները։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ մառախուղը կպահպանվի մինչեւ մարտի 19-ի երեկոն։

Կիսվել