Ղարիբ Բաբայանը ազատ արձակվեց. դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը

Աննա Անտոնյան Փետրվար 02, 2025

Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժեց, նա ազատ արձակվեց: 

Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Երևանի կենտրոնում ադրբեջաներենով «Ղարաբաղ» երգողների տեսանյութը տարածելու համար։ 

Կիսվել