Գեղարքունիքում ադրբեջանցիները հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակել. ՊՆ

Աննա Անտոնյան Մայիս 25, 2021

Մայիսի 25-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում: Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։

Կիսվել