Գետնանցումում անհայտ անձը 24-ամյա աղջկա պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2022

Հուլիսի 22-ին Արմավիրի մարզի 24-ամյա բնակչուհին հաղորդում էր տվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում անհայտ անձը իր պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:

Հուլիսի 25-ին Փարաքար գյուղի 25-ամյա բնակիչը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել