Գնահատականն անշուշտ թողնում եմ ձեզ....Մարջան Ավետիսյանը "Գարուն է" ֆիլմի պրեմիերայի մասին

Աննա Անտոնյան Փետրվար 13, 2022

Ողջույն սիրելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ,  ձեր բոլորի այն  հարցերին ու կարոտներին թե `«ու՞ր ես կորել», «ի՞նչու էկրանին չեք»,«մենք քեզ սիրում ենք,հետ արի»,

կամ մեղադրանքներին,  թե`փախա երկրից,դրա իրավունքը չունեի ,տաղանդավոր մարդիկ  ժողովրդի կողքին պիտի լինեն ...

(թե ի՞նչու է էս վերջին նախադասությունն ինձ կեղեքում ,ի՞նչ հուշեր է արթնացնում .խելոք  մարդիկ կհասկանան):

 Ուրեմն այսպես ,ձեր կարոտն ինձնից առնելու առիթ ունեք: 

Շուտով...  «Գարուն ա» ֆիլմի պրեմիերան  է Երևանում:

Գնացեք նայեք,կարոտներդ առեք, կամ վերջնականապես հիասթափվեք ինձնից ,ներվայինացեք `ֆիլմի կեսից դուրս եկեք, թքեք-մրեք , գովեք, հաճույք ստացեք, ընկճվեք ու ինձ գրեք թե,երբ է  գալու էն օրը,որ  քասթինգների չմասնակցեմ, չխաղամ ու վերջապես չքվեմ ձեր աչքից....

Մի խոսքով, այս կերպարը խաղացել եմ ուժերիս ներածին չափով ...

Գնահատականն անշուշտ թողնում եմ ձեզ....

Ձեր` ջրի պես հեռուն գնացող, բայց ցեմենտի պես հայրենիքի պատերին կպած Մարջ...

Գրում է դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել