Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի ժառանգությանը վերաբերող 51 ամենագեղեցիկ հուշարձանների ցանկը, որի 37-րդ տեղում է Գառնու հայկական հեթանոսական տաճարը

Աննա Անտոնյան Հունվար 17, 2022

Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի ժառանգությանը վերաբերող 51 ամենագեղեցիկ հուշարձանների ցանկը, որի 37-րդ տեղում է Գառնու հայկական հեթանոսական տաճարը։


Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում` Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։



️Ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը, երկրորդ տեղում է հին հռոմեական երկնքի, լույսի և ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը։ Երրորդ տեղը զբաղեցրել է հին հռոմեական աստվածներին նվիրված «Բոլոր աստվածների տաճարը»։

Կիսվել