Ես փորձում եմ խեղդել իմ թախիծը, բայց այդ տականքը լողալ է սովորել

Աննա Անտոնյան Հունիս 15, 2021

Ֆրիդա Կալո

Մեքսիկացի նկարիչուհի Ֆրիդա Կալոն հայտնի  է դիմանկարներով,ինքնապատկերներով,Մեքսիակայի բնությամբ։

6 տարեկան հասակում Ֆրիդայի մոտ հանկարծակի սկսեց զարգանալ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը դարձավ ձախ ոտքից ավելի բարակ: Այն քողարկելու համար էր սովորաբար երկար  շրջազգեստներ կրում: Դեռ մանուկ հասակում Ֆրիդան որոշեց ձեռնոց նետել իր կարգավիճակին. սկսեց հաճախել բոքսի և այլ սպորտաձևերի:

Իսկ 18 տարեկանում  Ֆրիդա Կալոն քաղաքային ավտոբուսի մեջ վթարի ենթարկվեց:Տարավ  32 վիրահատություն և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակը դարձավ նրա ուղեկիցը: Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց,  իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ էր անում:

Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը և անհավատալի կենսական էներգիան արտացոլված է նրա նկարներում: ԳՆալով վատանում է Կալոյի առողջական վիճակը,կտրում են ոտքը,գանգրենայի պատճառով:1953 թվականին  կայացավ Կալոյի առաջին անհատական ցուցահանդեսը, որին նա մասնակցեց սայլակին պառկած, բայց ժպտալով և մազերն իր սովորության համաձայն ուղղելով։

. «Ես փորձում եմ խեղդել իմ թախիծը, բայց այդ տականքը լողալ է սովորել »:

Կիսվել