«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչ Ջեյ Ջեյը՝ իր «Wasted love» երգով։ Երգիչը հավաքել է 436 միավոր։
Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Մրցույթում ելույթ է ունեցել 26 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանի պատվիրակ Պարգի «Survivor» երգը եզրափակչում ելույթ է ունեցել 18 համարի ներքո։ Նա ստացել է 72 ձայն՝ զբաղեցնելով 20-րդ տեղը։
«Survivor» երգը խոսում է տոկունության, ինքնահաստատման և ներքին ուժի մասին։ Այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ և կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաև հայերեն տող՝ «Լույսը հոգումս վառվող ոչ ոք մարել չի կարող», որը ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։
Երգի հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։