Եթե Փաշինյանն այդ ժամանակ ընդուներ պատերազմը կանգնեցնելու առաջարկը հազարավոր զոհեր չէինք ունենա, և առաջինն ինքը կծափահարեր նրան

Աննա Անտոնյան Հունիս 03, 2021

«Շուշին ու Հադրութի կեսը մերն էր։ Ի զարմանս ինձ ոչինչ չասվեց վարչապետի կողմից, որ ՌԴ-ն կոնկրետ արդբեջանցիների հետ համաձայնություն են ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն նույն դիրքերում,  որտեղ, որ այդ պահին գտնվում են և խաղաղապահ զորքեր մտցնեն Արցախի տարածք։

Եթե Փաշինյանն այդ ժամանակ ընդուներ պատերազմը կանգնեցնելու առաջարկը հազարավոր զոհեր չէինք ունենա, և առաջինն ինքը կծափահարեր նրան։

«Նոյեմբերի 7-ին  ինձ հետ կապնվեցին իմ ռուս գործընկերներից, ասացին, որ հիմա ուսումնասիրում են քարտեզները, արդեն Շուշին հանձնվել էր, և տեսնում ենք, որ դուք պարտվում եք Ստեփանակերտն է ռիսկային, ասեցին, որ ձեր ղեկավարին առաջարկություններ է արվել, ինչու է դա մնում անարձագանք։ Բառացի թելադրեցին առաջարկությունների մասին, որի մեջ ամենակարևորն այն էր, որ հնարավորությունը կար ռուսական խաղաղապահ ուժերը մտնեին Արցախ և կանգնեցնեին պատերազմական գործողությունները դրանով իսկ հասկանալի էր դառնում, որ կանխվելու էր Ստեփանակերտի անկումը։ Խնդրեցի ժամանակ, կապնվեցի վարչապետի հետ ասացի առաջարկություններ են արվել ուզում եմ իմանալ ինչու չեն ընունվում այդ առաջարկները և երկրորդը՝  հանրության քննարկմանը չէ, ազգի համար կարևորագույն հարցեր են, խնդրեցի ընդունել ինձ, պատասխանը եղավ, որ հիմա զբաղված եմ, չեմ կարող ընդունել»,- ասաց նա։

Կիսվել