Եթե մարդը ամսական 75 հազար դրամով աշխատում է, նշանակում է, որ ինքը նորմալ կրթություն չի ստացել․ Փաշինյան

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 29, 2022

Մեր երազանքն այն չէ, որ մարդիկ աշխատեն եւ ամսական 75 հազար դրամ աշխատավարձ ստանան. դա հակասում է իրենց պատկերացումներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօրվա նիստում որոշվեց, որ նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 68 հազարից դառնալու է 75 հազար դրամ:

«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշեց, որ օգոստոսի տվյալներով Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 250 հազար դրամից ավելի:

Կիսվել