«Եթե Արցախը չլինի, չես լինի դու ու մեր տունը, մեր մանկությունը». մայրը ընթերցեց զոհված որդու նամակը

Աննա Անտոնյան Օգոստոս 01, 2023

44-օրյա պատերազմի ժամանակ երբ տղաներին տարել էին Արցախ կռվելու, իրենց ստացած թե՛ հայրենասիրական, թե՛ ռազմական կրթությունը իր խոսքն ասել էր. որոշ մասնագետներ ասում էին, որ տղաները շատ դիպուկ էին կրակում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի մայրը Աննա Մկրտչյանը:

Աննա Մկրտչյանը ընթերցեց որդու նամակը, որը գրվել էր պատերազմի սկսվեուց 2 օր անց.

«Էդ մի անգամ անելով չի: Պետք է, պիտի մեռնես դրա համար: Չգիտեմ՝ դու մի օր կհասկանաս երեւի: Եթե Արցախը չլինի, չես լինի դու, կամ դու ու մեր տունը, մեր մանկությունը, որտեղ որ անցել է, այդտեղը չի լինի, կգան՝ ինչքան ուզում են, ում կուզեն կբռնաբարեն, կսպանեն ու կտանջեն: Եթե չլինի Արցախը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու. կամ էդ վախտ սաղ կկռվեն, որ չկորի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ո՞ւմ ա պետք տենց կյանքը, եթե սաղ Արցախը կորցնելուց հետո պիտի կռվեն, թող հիմա կռվեն ու չենք կորցնի Արցախը, ու մի բան էլ Ադրբեջանի յեքա մաս կվերցնենք»:

Անդրադառնալով երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելուն, զոհվածի մայրն ասաց. «Իմ կարծիքով՝ Խաչատուրովին կալանավորելու նպատակներից մեկն այն է, որ բանակի վրա հերթական անգամ ցեխ շպրտելն ու բարոյազրկելը»:

Կիսվել