Եթե 2025-ի ապրիլին պետական համակարգը չստանար աշխատավարձ, թոշակները կբարձրանար 1400 դրամով․ վարչապետ

Աննա Անտոնյան Հունիս 04, 2025

Երբ խոսում էի 238 մլրդ աշխատավարձի ֆոնդի մասին, ուրեմն պիտի ասեմ, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձերն այդ ամեն ինչի մեջ փոքր են 5 տոկոսից:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ առավոտյան խնդրել է ֆինանսների նախարարությանը տվյալներ տրամադրել, ապա ստացած տվյալների հիման վրա անդրադարձավ այն քննարկումներին, թե պետք է պարգևատրում չտալ պետական համակարգի աշխատողներին, փոխարենը պետք է թոշակ բարձրացնել:

«Եթե 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով: Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ պետական համակարգը՝ դատարաններով, դատախազությունով, նախարարություններով և այլնով, բոլորը՝ 0 աշխատավարձ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե անգամ նման որոշում լիներ, կենսաթոշակառուների 70 տոկոսը չէր ստանա այդ գումարը, քանի որ գոյություն չէր ունենա այն համակարգը, որով գումարը Ա կետից տեղափոխվում է Բ կետ:

Կիսվել