Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն՝ 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղաների տակով վազվզում էր, իրեն հովանավորներ էր ման գալիս, ասել է Սամվել Կարապետյանը
Աննա Անտոնյան
Օգոստոս 04, 2026
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այս սուր հայտարարությունը հնչել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան իշխանական թևի այն նկատառումներին ու քննադատություններին, որոնք ուղղված էին իր քաղաքական և բարեգործական գործունեությանը։
Գործարարը հեգնանքով նշել է, որ ինքը խոշոր բարեգործական ծրագրեր է իրականացրել դեռ այն ժամանակ, երբ «Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»:
Կարապետյանը շեշտել է, որ այն տարիներին, երբ ինքը միլիոնավոր դոլարների ներդրումներ էր անում, Փաշինյանն ընդամենը «1,500 դոլարանոց բիզնես ուներ», ակնարկելով նրա թերթի խմբագրության սկզբնական շրջանը)։
Նա հայտարարել է, որ Փաշինյանն այդ ժամանակ «սեղանների տակով վազվզում էր» և հարուստ հովանավորներ էր ման գալիս իր գործունեությունը ֆինանսավորելու համար, ուստի այսօր իրավունք չունի քննադատելու իրեն։
«Իսկ ես Բարեգործություն արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովորդի համար, ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից»,-նշել է նա:
Կիսվել