Ես 179 դպրոցում եմ սովորել․ դրա համար էլ ոչ մի բան չեն արել էդ դպրոցի հետ կապված

Աննա Անտոնյան Օգոստոս 17, 2026

ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է դպրոցներում և մանկապարտեզներում առկա խնդիրներին՝ քննադատելով քաղաքային իշխանությունների աշխատանքը։


Նա մասնավորապես խոսել է Ա-3 թաղամասում գտնվող 179-րդ դպրոցի վիճակի մասին՝ նշելով, որ շենքի նկուղը լցված է կոյուղաջրերով։ Պատգամավորի խոսքով՝ դպրոցն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ինքն այնտեղ է սովորել, սակայն, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունները, ըստ նրա, պատշաճ ուշադրություն չեն դարձրել հաստատության խնդիրներին։


Մանուկյանը քննադատություն է հնչեցրել նաև մանկապարտեզների վերանորոգման որակի վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ որոշ վերանորոգված հաստատություններում աշխատանքներն այնքան անորակ են իրականացվել, որ շենքերի ներսում նույնիսկ առաստաղի կամ պատերի ծեփը կարող է թափվել։


«Ես 179 դպրոցում եմ սովորել։ Ինչ է թե ես այդ դպրոցում եմ սովորել, ոչ մի բան չեն արել»,- ասել է նա։

Կիսվել