Ուկրաինային զինելը և Ռուսաստանի դեմ հարվածներին օժանդակելը մոտեցնում են Երրորդ համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել նման սրացմանը, զգուշացրել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և Россия сегодня հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Եվրոպայի կողմից ձեռնարկվող գրեթե յուրաքանչյուր քայլ մեզ ավելի ու ավելի է մոտեցնումդրան, երրորդ համաշխարհային պատերազմը շատ մոտ է»,-զգուշացրել է Սիմոնյանը։
Սիմոնյանը հայտարարել է, որ Եվրոպան զինում է Ուկրաինային և թույլատրում է զենքի օգտագործումը ռուս խաղաղ բնակիչների դեմ, այդպիսով սրելով հակամարտությունը և պատերազմը տեղափոխելով Մոսկվա։
Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի համբերությունը կարող է սպառվել, և այդ դեպքում Մոսկվան ստիպված կլինի արձագանքել Եվրոպային, այդ թվում՝ թիրախավորելով Ուկրաինայի համար զենք արտադրող գործարանները։
«Եթե Եվրոպան շարունակի ընդլայնել Ուկրաինայի հնարավորությունները Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու համար, այն «կթռչի դեպի Եվրոպա», - եզրափակել է խմբագիրը։