ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ՝ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Աննա Անտոնյան Նոյեմբեր 21, 2021

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՐԴԵՆ՝ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ




Խոսքս հայկական քաղաքական ու հասարակական «էլիտային» է ուղղված.


Եթերներում հնչող խոսքերից ու զետեղված մտքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս երկրում մաքուր ու նվիրված մարդ չկա ու չի էլ եղել իր պատմության ընթացքում՝


1. Մի մասը օգտվել ու թալանել են,


2. Մի մասը օգտվում ու թալանում են,


3. Մի մասը ամեն կերպ ձգտում են գալ իշխանության, որ օգտվեն ու թալանեն,


4. Մի մասը դավաճաններ են,


5. Մի մասը ժեխ ու բոմժ են,


6. Մի մասը օտարի շահերը սպասարկող ագենտներ են,


7. Մի մասը ազգի տաքանքներ են (որոնք այլ կատեգորիաների մեջ չեն տեղավորվում),


8. Մի մասը կոսմոպոլիտան (որտեղ հաց էնտեղ կաց), ազգի հետ կապ չունեցողներ են՝ եւ այլն, եւ այլն։


Այս շարքը դեռ կարելի է շարունակել։ Հնարավոր է, որ այս ամենը լավ փաստարկված էլ լինի։ Բայց, մենք ի՞նչ ենք ուզում սրանով ասել, կամ ապացուցել։ Էս վիճակով, մենք ո՞նց ենք պետություն կառուցելու, մարդկանց վստահելու, համախմբելու։ Ո՞րն է սրա ազգային կամ պետական առաքելությունը։ 


Հ. Գ.


Դժվար է ասել, թե էս «բեռով» մենք ի՞նչ կարող ենք կառուցել՝ լինի պատերազմ  թե խաղաղություն։

Գրում է Կարեն Ադոնցը իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել