Երկու օրում ռուսական օդանավակայաններում չեղարկվել է 485 չվերթ

Աննա Անտոնյան Հուլիս 07, 2025

Ռուսական օդանավակայաններն այժմ աշխատում են կանոնավոր կերպով, ընդունում և ուղարկում են չվերթներ։

Հուլիսի 5-7-ը չեղյալ է հայտարարվել 485 չվերթ, պահեստային օդանավակայաններ է մեկնել 88 օդանավ, ուշացել է 1900 չվերթ:

Ձևակերպվել է տոմսերի 43.000 հարկադիր վերադարձ, հյուրանոցներում տեղավորվել է 94.000 ուղևոր։

Հաղորդվում է, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունը և Ռոսավիացիան շարունակում են վերահսկել օդային տրանսպորտի աշխատանքը։

Կիսվել