Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 03, 2021

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:


 Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Լալայանը պոկեց 206 կգ և հրեց 241 կգ: Երկամարտի 447 կգ արդյունքով, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում, Լալայանը դարձավ Մ 23 տարեկանների հին աշխարհամասի չեմպիոն:

Կիսվել