Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից հիվանդանոց տեղափոխված տղան կոմայի մեջ է

Աննա Անտոնյան Հունիս 17, 2021

Երեկ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածի հետեւանքով մեքենայում գտնված 14-ամյա անչափահաս  երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։


Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթաը կոծկելու համար։ 


Hraparak-ի տեղեկություններով՝ երեխան այժմ կոմայի մեջ է:

Կիսվել