Երևանյան հյուրատանը հնչած պայթյունի հետևանքով վնասվել են առաստաղներ, դռներ և պատուհաններ

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 09, 2022

ԱԻՆ–ը հայտնել է, որ տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։
Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունը հնչել է «D & D» հյուրատանը, հայտնում է ԱԻՆ-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Նշվում է, որ Բագրատունյաց 2/8 հասցեում գտնվող հյուրատանը (մոտ 150 քմ) հնչած պայթյունի հետևանքով վնասվել են երկու հյուրասենյակի առաստաղները, միջանցքի առաստաղը և պատը, դռներ և պատուհաններ։
Տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Կիսվել