Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների

Աննա Անտոնյան Օգոստոս 15, 2026

Երեւանում մեկ տարվա ընթացքում շեշտակի թանկացել են բնակարանների արժեքները։

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունիսին Կենտրոնում մեկ քառակուսու արժեքը կազմել է 966 900 դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին՝ 878 հազար։ 1 տարվա ընթացքում բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսու արժեքը զգալի թանկացել է մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում։ Եթե նախորդ տարվա հունիսին Արաբկիրում մեկ քառակուսին արժեր 622 հազար, ապա այս հունիսին՝ 703 հազար էր։ Քանաքեռ Զեյթունում 441 հազարից դարձել է 529 հազար, Դավթաշենում՝ 474 հազարից 555 հազար, Մալաթիա Սեբաստիայում 390 հազարից 482 հազար, Նոր Նորքում 412 հազարից 483 հազար, Նորք Մարաշում՝ 442 հազարից 562 հազար։ Ավանում 399 հազարից դարձել է 473 հազար, Էրեբունիում՝ 403 հազարից 481 հազար, Շենգավիթում 391 հազարից 483 հազար, Աջափնյակում 414 հազարից 491 հազար։ Գնաճ կա անգամ ծայրամասային Նուբարաշենում, 236 հազարից դարձել է 271 հազար։

Ընդհանուր առմամբ հունիսին բազմաբնակարան շենքերում կատարվել է առուվաճառքի 2535 գործարք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հունիսին կատարվել էր 1825 գործարք։

Կիսվել