Երևանում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 37-ամյա Մանալ Ա-ն

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 11, 2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների, վետերանների և Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 9-ին «Երևան մոլ» առևտրի կենտրոնում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է ներկայացվել 37-ամյա Մանալ Ա.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Կիսվել