Երեւանի փողոցները կրկին լի են աղբով

Աննա Անտոնյան Հուլիս 21, 2023

Վերջերս Երեւանում սրվել է աղբի խնդիրը։

Անհայտ պատճառով աղբահանությունն իրականացվում է ավելի քիչ, քան անհրաժեշտ է, որի պատճառով աղբը կուտակվում է բակերում եւ դրանց մերձակայքում։

Այս ամենը հուլիսյան շոգին «բուրմունք» է արտանետում, էլ չենք խոսքում տեսարանի ցածր գեղագիտության մասին։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հիշեցնում է «Սանիթեք»-ի վերջին օրերը եւ հիշեցնում քաղաքային իշխանության ընտրություններից առաջ սովորական սաբոտաժի մասին։

Լուսանկարներն արվել են մեկ երեկոյի ընթացքում նույն վայրում։

Աղբակույտի անմիջապես հարեւանությամբ գտնվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։ 


Կիսվել