Երեւանի էլեկտրական ենթակայաններից մեկում այրվել են մալուխներ

Աննա Անտոնյան Հունվար 18, 2023

Հունվարի 18-ին՝ ժամը 09:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի հետնամասում գտնվող ենթակայանից ծուխ է նկատվում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։19-ին, մարվել՝ 10։27-ին։ Էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), աղբ (մոտ 0,4 խմ), և ջերմահարվել՝ էլեկտրական հաշվիչներ (մոտ 20 հատ)։

Կիսվել