Երեք տղամարդու բերման են ենթարկել՝ մեքենայով հանդերձ. Գողոնը մեքենայում էր

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 23, 2022

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում, Սևան քաղաքի նախկին հիվանդանոցի հարակից տարածքից գողություն կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 22-ին հայտնաբերել, ձերբակալել և «ԳԱԶ-2752» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Սևանի բաժին են տեղափոխել սևանցի երեք տղամարդու:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ստացված օպերատիվ տեղեկություններով՝ գողոնը «ԳԱԶ-2752» ավտոմեքենայում է:

Տղամարդիկ և «ԳԱԶ-2752»-ը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Կիսվել