«Էրեբունի-Երևան»-ի տոնին Հանրապետության հրապարակում համերգ կունենա Թաթա Սիմոնյանը

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 06, 2025

«Էրեբունի-Երևան 2807» միջոցառումը կեզրափակվի Թաթա Սիմոնյանի համերգով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 

«Հոկտեմբերի 12-ին ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2807. «Սիրահարվելու քաղաք»» օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենա բոլորիս կողմից սիրված արտիստ Թաթա Սիմոնյանը»,-  հայտնում են քաղաքապետարանից՝ նշելով, որ միջոցառումը կավարտվի շքեղ հրավառությամբ։ 


Կիսվել