Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեն մասնակցել Իրանի նահատակված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։ Երևանում հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Իրանի նահատակված հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ներկա չգտնվելը կապված է հենց այդ երկրների քաղաքական որոշումների հետ. այդ երկրներն իրենք են որոշում, թե ինչ մակարդակով պետք է մասնակցեն արարողություններին։
Նա հավելեց, որ Թուրքիայի պարագայում խոսվում էր այն մասին, որ վերոհիշյալ արարողությունը ժամանակային առումով շատ մոտ էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացմանը Թուրքիայում, հետևաբար Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղված էր այդ հարցերով ու չկարողացավ անձամբ այցելել Թեհրան։