Էրդողան․ «Զանգեզուրի» միջանցքի կարևորությունը դժվար է գերագնահատել»

Աննա Անտոնյան Հունիս 16, 2021

Միլլի մեջլիսում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը  անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» նշելով, որ Նախիջևանի և Բաքվի միջև այդ միջանցքի նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ նրա այս տրանսպորտային միջանցքը կնպաստի ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը:

Նա խոսել է նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

«Հենց վերանան Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասել է Էրդողանը:

Կիսվել