Ընդունելություն՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ծառայություններում

Աննա Անտոնյան Օգոստոս 04, 2022

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում /Երևանի, Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Վաղարշապատի, Աշտարակի, Եղեգնաձորի/ առաջին կարգի մասնագետների թափուր պաշտոնները համալրելու համար կրկին հայտարարվում է ընդունելություն։

Դիմումատուներին ներկայացվում են հետևյալ հիմնական պահանջները.

-բարձրագույն կրթություն,

-հայերենի գերազանց իմացություն,

-օտար լեզվի իմացություն /ցանկալի է/,

-աշխատանքային փորձ /ցանկալի է/։

Մասնակիցների նախնական ընտրությունը կազմակերպվելու է սույն թվականի օգոստոսի 12-ին, ժամը 16.00-ին, Անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում /հասցե՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 17/10 շենք/, ուստի ցանկացողներին խնդրում ենք մինչև օգոստոսի 12-ը avv.dimum@police.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական և մասնակցել նախնական ընտրությանը։

Մասնակիցներին խնդրում ենք նախապես ուսումնասիրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն 25.12.1998 թ. թիվ 821-Ն որոշումը՝ անձնագրային ծառայությունների գործունեությունը կանոնակարգող հիմնական իրավական ակտերի շրջանակում ընդունելության օրը հարցադրումներին պատասխանելու համար։

Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք կապ հաստատել 011-37-02-48 հեռախոսահամարով:

Կիսվել