ԵՄ-ն Սերբիայի իշխանություններին կոչ է արել թույլատրել գեյ-շքերթը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2022

Եվրամիությունը կոչ է արել Սերբիայի իշխանություններին թույլ տալ չեղարկված EuroPride գեյ-շքերթի անցկացումը, ասվում է ԵՄ արտաքին ծառայության հայտարարության մեջ։

«EuroPride-ի չեղարկման հայտարարության լույսի ներքո ԵՄ-ն կոչ է անում Սերբիայի իշխանություններին շարունակել շփումները կազմակերպիչների հետ՝ լուծում գտնելու եւ EuroPride-ը խաղաղության եւ անվտանգության մթնոլորտում ընդունելու համար»,- հայտնել է գերատեսչությունը։

Բրյուսելում ապավինում են ԵՄ մերձավոր գործընկերների հանձնառությանը ԼԳԲՏ մարդկանց՝ հավաքների եւ ինքնարտահայտման իրավունքերի պաշտպանությանը։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր Բելգրադում սեպտեմբերի կեսերին նախատեսված համաեվրոպական գեյ-շքերթի չեղարկման մասին՝ Կոսովոյում եւ Մետոխիայում ճգնաժամի եւ այլ խնդիրների ֆոնին: Ի պատասխան՝ EuroPride-ի կազմակերպիչները խոստացել են, որ դրա շրջանակներում միջոցառումներ, միեւնույն է, տեղի կունենան, բայց՝ առանց շքերթի։

Անցյալ կիրակի Բելգրադում տեղի ունեցավ բազմահազարանոց երկրորդ երթը՝ ի պաշտպանություն ավանդական արժեքների եւ EuroPride համաեվրոպական գեյ-փառատոնի դեմ։

Կիսվել