ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» նախաձեռնող

Աննա Անտոնյան Հուլիս 01, 2026

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նրան անվանելով Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այն բանի համար, որ Դուք հանդես եք եկել Հայաստանի հետ պատմական խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ», — մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները մամուլի համար ֆոն դեր Լայենի արած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնյաներ։ Վաղը նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։

Կիսվել