Եղանակի տեսություն

Աննա Անտոնյան Փետրվար 05, 2025

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։

Մայրաքաղաքում փետրվարի 5–ի ցերեկը կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն։

Կիսվել