Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 24, 2021


Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ 


Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։


Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։ 


Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ։

***

The fierce struggle waged by Azerbaijan against the state symbols of the Artsakh Republic is another manifestation of the xenophobic behavior of the Azerbaijani authorities and Armed Forces towards the Armenians.


The case of clearing the symbols of Artsakh statehood with knives from a bus transporting minors on the Goris-Kapan road, the demands to remove the Artsakh flag from various communities and buildings of Artsakh are vivid examples of the complete lack of tolerance of Azerbaijanis towards Armenians living in Artsakh.

We must keep in mind that the symbols of Artsakh statehood are an integral part of our cultural values, so intolerance towards them is another proof that Azerbaijan is systematically fighting against Armenian cultural values in Artsakh.


The symbols of statehood are the symbols of the right of the people of Artsakh to live in their homeland, to preserve their identity, to self-determination, against which any encroachment is directed against the dignity of our people and the general system of rights.

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

Կիսվել