Դպրոցներում ռուսերենի դասաժամերի պահպանման մասին. ՌԴ դեսպանության տեսակետը

Աննա Անտոնյան Հունվար 25, 2025

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հույս ունի, որ հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը կպահպանվի։ Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևը: «Մենք երկխոսության մեջ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարության հետ, քանի որ նոր չափորոշիչների ընդունումը և այն ժամաքանակը, որը դպրոցներում մնում է ռուսաց լեզվի համար, մեզ անհանգստացնում է։ Հասկանում ենք, որ հիմա դպրոցների ղեկավարությունը կարող է փոխել ժամերի քանակը։ Հուսով ենք, որ ձեր դպրոցներում ռուսաց լեզվի ժամերի քանակը կպահպանվի, եթե, իհարկե, երեխաներն ունեն դրա անհրաժեշտությունը»,-ասել է Վոժաևը՝ ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման արարողության ժամանակ։ Նա վստահություն է հայտնել, որ նման անհրաժեշտություն կա, նաև հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը կպահպանվի:

Կիսվել