Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 29, 2023

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 393.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.52 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.40 դրամ (աճել է 5.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 482.58 դրամ (աճել է 5.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.02 դրամ (նվազել է 0.01 դրամ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-397 դրամով, վաճառվում է 401-403 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 403-419 դրամով, վաճառվում է 426-431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.78-4.07 դրամով, վաճառվում է 4.18-4.30 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 397 դրամով, վաճառվում՝ 405 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 427 դրամով:

Ռուբլին գնվում է 4.05 դրամով, վաճառվում է 4.10-4.12 դրամով:

Կիսվել