Դիտավորությո՞ւն. Ծաղկաձորի ճոպանուղու մոտ մի քանի կվադրոցիկլ է այրվել, որոնք վերածվել են մոխրակույտի

Աննա Անտոնյան Հունիս 12, 2023

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլներ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Տեղի ունեցած հրդեհը դիտավորությամբ է կատարվել, թե անզգուշաբար՝ պարզվում է, ինչպես նաև կվադրոցիկլների սեփականատերերի ինքնությունը։

Կիսվել