Հոգեկան հանցագործը դեռ լայվով չի՞ ասել, որ սա մի նոր Սարդարապատ է

Աննա Անտոնյան Հուլիս 20, 2021

Մեր աչքի առաջ արյունաքամ է լինում մեր երկիրը։ Մենք լուռ հետեւում ենք ընթացքին։ 

Թշնամին միշտ զինվել է, իսկ մենք իրար միս ենք կերել։ Ի՞նչ մի կրկին միավորվելու մասին եք խոսելու, ո՞ւմ հետ միավորվել, չագուչը ձեռքին տխեղծ ազգակործան պատուհասի՞, որ երկիրը ծախեց, ու մի ամբողջ սերնդի մատաղ արեց։ Այժմ նույն բանն է անում, ոնց որ անցյալ տարի էս օրերին, երբ ասում էինք թշնամին դիրքերում ամրապնդում է իր դիրքերը, իսկ ազգակործանները խորոված էին անում, կարծես ոչնչից տեղյակ չէին, հետն էլ խլացել էին։ Հոգեկան հանցագործը դեռ լայվով չի՞ ասել, որ սա մի նոր Սարդարապատ է։ 

Ասել եմ չէ՞, քանի դեռ թշնամին տեսնում է մեր անտարբերությունը մեր երկրի նկատմամբ, անելու է իր սրտի ուզածը։ Ե՞րբ եմ ասել, որ թշնամին տեսավ, թե մենք Արցախի կորուստը ինչպես ընդունեցինք, եւ դրանից հետո որոշեց Հայաստանի պետական սահմաններում ամրապնդվել։ Ու քանի որ թշնամին լավ գիտի մեզ, տեղական թշանմիներն էլ հետը, իրենց սրտի ուզածով գործելու են ու հասնելու են նրան, որ մենք երկիր չունենանք.. ցավոտ բաներ եմ ասում, բայց ասածներս տեղի են ունեցել, նորություն չի, դուք էլ լավ գիտեք։ Հոգեկան հանցագործին շարունակում եք հանդուրժել, դրա համար էլ գելխեղդը ժամանակ առ ժամանակ արթնանում է միջումը, ու այդ ընթացքում հայրենիք ենք կորցնում։

Արթուր Հայրապետյան 

Կիսվել