Դավթաշենում կնոջ դի է հայտնաբերվել

Աննա Անտոնյան Օգոստոս 12, 2022

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի հետնամասում, հայտնաբերվել է կնոջ դի։ Տեղեկությունը  հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև shamshyan.com-ը։
Մասնավորապես, այսօր՝ ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի ետնամասում կնոջ դի կա։ Դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Տարածքը սահմանազատել և տեղում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։
Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, կպարզի ոստիկանությունը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կիսվել