• Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակություն
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Մամուլ
  • Ժամանց

Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտ բախվել են «Toyota»-ն և «BMW»-ն․ կա զոհ և վիրավորներ

Աննա Անտոնյան Հունվար 19, 2024

Հունվարի 18-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 7-րդ զանգվածի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Դավիթ Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1999 թ.) և «BMW» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 2001 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորն արգելափակված է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Բ. Դ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Մ.-ին (ծնված 1969 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Կիսվել

Որոնել

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

ԹՈՓ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը զբաղվում է Ադրբեջանի պրոպագանդայով

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 18, 2021

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Աննա Անտոնյան Հուլիս 26, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 02, 2021

Դեսպան Արսենյանն ընդունել է ՌԴ-ում Սլովենիայի դեսպանին

Աննա Անտոնյան Փետրվար 26, 2025

Հայկական կողմն ունի երեք զոհ

Աննա Անտոնյան Հուլիս 28, 2021

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ

Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չլքել ԵԱՏՄ ընդհանուր շուկան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 02, 2026

Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

2027թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 30, 2026

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+37443301004
[email protected]
© 2021-2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են: politnews.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: